Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա

Հայաստանի նախագահը մեկնում է Մոսկվա
08.05.2014 | 11:29

Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը՝ հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքէջը: Միջոցառման շրջանակներում ծրագրված է առաջնորդների ներկայությունը ՌԴ զինված ուժերի կառավարման վարժանքին: «Ենթադրվում է նաև հանդիպմանը մասնակցող մի շարք պետությունների ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահի երկկողմ զրույցների անցկացում», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահի աշխատակազմից հաղորդվել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվամ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Դիտվել է՝ 745

Մեկնաբանություններ